Լրահոս
Աշխարհ
12:23
03.02.25
532

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ

Img default alt hy

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ ևս չորս մարդ տուժել է։

Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գերատեսչությունը հետևում է Ավիացիոննայա փողոցի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը։