Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:34
05.02.26
477

Հրավերի դեպքում դիտորդներ կուղարկվեն Հայաստան. Մատվիենկո

Img default alt hy

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Այս հարցը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն` հավելելով.

«Մենք ցանկանում ենք մեկ բան՝ որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճող, որ Հայաստանում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»,-նշել է նա: