Լրահոս
Միջազգային
15:15
19.10.24
188

Մոսկվան և Կիևը փոխանակվել են գերիներով

Img default alt hy

Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինծառայող, փոխարենը 95 ռազմագերի էլ հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։

Նշվում է, որ գերությունից ռուս զինծառայողների վերադարձի համար մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները: