Լրահոս
Քաղաքական
13:07
24.03.23
94

Միրզոյանը թվարկել է Հայաստանի առաջարկներն Ադրբեջանին

 

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ հայկական առաջարկներն է թվարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եգիպտական «Al Qahera News» լրատվամիջոցի հետ զրույցում: Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմն առաջարկել է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցում, պետական սահմանից զինված ուժերի հեռացում, ապառազմականացված գոտու ստեղծում և միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը: