Լրահոս
Քաղաքական
22:45
03.10.24
159

Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձն X-ի իր էջում տեղադրել է Միրզոյանը։

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: 

Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- գրել է Միրզոյանը։