Լրահոս
Քաղաքական
21:24
05.11.25
290

Միրզոյանը ջուրն է գցում Ալիևին արդարացնելու՝ Փաշինյանի ջանքերը. կամաց-կամաց եկող խաղաղությունը

Ալիևի կոնֆլիկտային հռետորաբանությունը չի սասանում արտգործնախարար Միրզոյանի լավատեսությունը: Իրական Հայաստանում իրական խաղաղությունը կամաց-կամաց հաստատվել է, պնդում է Միրզոյանը, միևնույն ժամանակ հայտարարում, թե «հաշտեցումը ժամանակ է պահանջում»: Նա այսօր մասնակցել է Օրբելի ֆորումին: Այնտեղ նաև հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթները կավելանան: Միրզոյանի խոսքով՝ չվերթներ կիրականացվեն ոչ միայն Թուրքիայից Երևան, այլև՝ Գյումրի։