Լրահոս
Քաղաքական
21:08
18.10.24
233

Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ

Img default alt hy

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։