Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
14.04.23
228

Միրզոյանն ու Լավրովը զրույց են ունեցել

Img default alt hy

Ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի զրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածություններին համապատասխան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին։