Լրահոս
Հասարակական
13:00
10.02.26
216

Միքայել Սրբազանին կրկին վիրահատել են․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025-ի դեկտեմբերի 26-ին։

«Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Չարչյանը։

Նրա խոսքով` Միքայել Սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։