Լրահոս
Հայաստան
16:18
12.01.22
2 207

Միքայել Մինասյանի եղբայրը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել

Img default alt hy

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մասնագիտությամբ իրավաբան Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրն է։ 

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» Իրավաբանական Ընկերության կառավարիչ բաժնետերը:

Գրիգորի Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։