Լրահոս
Հասարակական
14:15
19.04.22
298

ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն

Img default alt hy

Կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, ու 5 հոգու բերման ենթարկելու դեպք, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք հետևում ենք պրոցեսին, և կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին:

Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, և ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու:  Որովհետև ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է և այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի և ծառայությունների:

Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետև կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»: