Լրահոս
Իրավական
21:59
06.08.25
149

ՄԻՊ աշխատակազմը չի կարողացել ուղարկել Աղվան Արշակյանի գործով գրությունը. Վարազդատ Հարությունյան

Img default alt hy

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Աղվանի գործով հրատապ կերպով նոր միջնորդություն ներկայացնելու համար ՄԻՊ-ից խնդրում ենք իրենց արձանագրումների վերաբերյալ գրություն: ՄԻՊ աշխատակիցներն, ի պատիվ իրենց, բավականին օպերատիվ արձագանքում են ու ամեն ջանք գործադրում գրությունն այսօր տրամադրելու համար:

Րոպե-րոպե սպասում ենք գրությանը ու օրվա վերջում տեղեկանում, որ գրությունը տեխնիկապես հնարավոր չի լինում ուղարկել ՄԻՊ աշխատակազմի շենքում հոսանք չլինելու պատճառով: