Լրահոս
Քաղաքական
15:02
05.11.25
230

Մինչև sms ստանալն էի որոշել թողնել պաշտոնը. միայն վարչապետին չէ, Պետրոս Ղազարյանին էլ եմ տեղյակ պահել. Կարեն Անդրեասյան

Img default alt hy

Վարչապետի SMS հաղորդագրությամբ ԲԴԽ պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանը, որ հիմա  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է, ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ իր դիմումով է մտել պետական համակարգ, իր դիմումով էլ դուրս է եկել, ոչ թե SMS հաղորդագրությամբ։

«Վարչապետը ինձ որպես բարձրագույն դատական խորհրդի նախագահը երբեք հրահանգներ չի տվել, ես դա կարող եմ ձեզ երաշխավորել։ Ինչ վերաբերում է SMS հաղորդագրությանը, ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասել, որ առաջինը ես եմ վարչապետին դեռևս 2024 թվականի գարնանը SMS հաղորդագրություն ուղարկել իմ հեռանալու ցանկության մասին։ Դրանից հետո արդեն նույն թվականի ամռանը Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզեցել հրաժարական տալ և արդեն 2024 թվականի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք և ես հարգել եմ»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը։