Լրահոս
Հասարակական
15:33
22.11.22
102

Մինչ ՊՆ-ն ուսումնասիրում է, զինվորների ծնողներն ահազանգում են՝ ձմեռային համազգեստ չկա. «ArmLur.am»

Img default alt hy

«ArmLur.am»-ը գրում է.

«Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես, այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն և այլն:

«Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր չպետք է լինի»,- այս մասին նշել էր ՀՀ վարչապետը:

Իսկ իրականում ի հակադրություն վարչապետի պնդումների՝ ունենք այլ պատկեր: «ArmLur.am»-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել,  որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում  իրենք են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը եւ ուղարկում իրենց զավակներին: