Լրահոս
Քաղաքական
13:27
26.05.22
205

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլի հետ ինչ-որ բան բանակցելն անօգուտ գործ է. Ղազինյան

Img default alt hy

Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն՝ դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում:

Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար:

Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են  Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»: