Լրահոս
Քաղաքական
12:15
12.04.23
184

Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է. Ալեն Ղևոնդյան

Img default alt hy

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Ի դեպ, երեկվա տեղի ունեցածը Տեղ գյուղի մոտ կարող է և լիովին այլ կոնտեքստ էլ ունենալ,  որն առաջինը պետք է ՀՀ գործող վարչապետին։

Միջանցք տալու տարբեր ձևեր կան և ամենից լեգիտիմը ռազմական գործողություններ ապահովելն է.
֊ մի կողմից զոհի կերպարում կհայտնվես առանց պատասխանատվության հատկապես Իրանի առաջ,
֊ միջանցք տալը կդիտվի լեգիտիմ սեփական ժողովրդիդ առաջ, հիմնավորելով, թե չկարողացանք պահել,
֊ Բաքվին միջանցքի տվածդ խոստումը կիրականացնես։

Դեռևս այսքանը։
Երբեք չգիտես իրականում փոխպայմանավորված վիճակում սադրանքի իրական հեղինակը ով է և որ կողմը»։