Լրահոս
Միջազգային
23:22
05.02.25
225

Միայն ոսկորներն է մնալու Ուկրաինայից. Թրամփը և Պուտինը դաժան պայմաններ են դնում Կիևի առաջ

 

Պատերազմում 45 հազար զինվոր կորցնելուց հետո Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ: Նա այդ մասին հայտարարել է, բայց նաև հիշում է, որ Ռուսաստանի նախագահը նախորդ շաբաթ ոչ լեգիտիմ էր անվանել իրեն ու հայտարարել, թե ոչ լեգիտիմ նախագահի հետ չի բանակցի: Բանակցություններից խուսափելու մեղքը Պուտինի վզին փաթաթելու Զելենսկիի փորձին շտապ արձագանքել են Մոսկվայից: «Չնայած Վլադիմիր Պուտինը ոչ լեգիտիմ է համարում Զելենսկիին, բայց ռուսական կողմը բաց է բանակցությունների համար»,- հայտարարել է Պեսկովը: