Լրահոս
Քաղաքական
16:58
06.08.25
135

Միայն Նիկոլը կարար խաղաղ երկրին պատերազմ ու պարտություն բերեր․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հիմա գոնե հասկանում եք, թե ովքեր են նիկոլի աշխարհաքաղաքական տերերը, որ բևեռն է ջանասիրաբար ուրանալ ստիպում Արցախը, հիմա քավորություն անում միջանցքի տրամադրմանը:

Այո դա արևմուտքն է…

Հիմա իրենց աշխարհաքաղաքական գիքորին տանում են թղթի կտոր ստորագրելու, որը ոչ այլ ինչ է, քան տուկով խոտ, որով փաշինյանը պիտի կերակրի նախընտրական տարում իր ընտրազանգվածին:

Ու կգտնվեն ոմանք, ովքեր կուտեն այդ խոտը:

Միայն նիկոլը կարար խաղաղ երկրին պատերազմ ու պարտություն բերեր, հետո նույն ժողովրդի վրա թանկով ծախել խաղաղությունը, սա նման է իրավիճակի, երբ բժիշկը առողջ մարդու թևը կտրի ու սկսի բացատրել թե ինչ լավ բան է պրոթեզը…»։