Լրահոս
Քաղաքական
21:00
15.04.23
204

«Միասին պետք է գտնենք իրավիճակից դուրս գալու լուծումները»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են Հրազդան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հրազդանի բնակիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է նույն խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այսօր գործընկերոջս՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, Հրազդան քաղաքում էինք։

Քաղաքացիների հետ քննարկեցինք ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիները։

Լսելով առաջարկները՝ համոզվեցի, որ այսպիսի հանդիպումները անհրաժեշտություն են և պետք է պարբերական բնույթ կրեն։

Ինչպես՝ ես, այնպես էլ մեր խմբակցության պատգամավորները, անչափ կարևորում ենք քաղաքացիների հետ հանդիպումները, անմիջական, անկեղծ զրույցները։

Միասին պետք է գտնենք այս իրավիճակից դուրս գալու լուծումները։ Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքն ու ներդրումը, սիրելի՛ հայրենակիցներ»,- գրել է Գառնիկ Դանիելյանը՝ սոցցանցի իր էջում։