Լրահոս
Քաղաքական
23:09
28.05.22
492

Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության. գնա՛, թող ապրենք. Բաբայան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Այս լուսանկարը շատ խորհրդանշական է: 2018 թվականին #նիկոլ_մահաբերը Ազատության հրապարակում ասեց՝ հենց այստեղից մինչև պրոսպեկտի շուկա մարդ լինի հավաքված՝ իշխանափոխություն կլինի:

Նիկոլը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը կտար հրաժարական, քանի որ փողոցում այդքան մարդու առկայությունը ժողովրդական պահանջ էր ցույց տալու, իսկ Սերժ Սարգսյանը չէր հակադրվի ժողովրդի ցանկության հետ:

Նիկոլին այդպես էլ չհաջողվեց փողոցում ունենալ այդքան աջակցություն, առավելագույնը, որ հավաքվեցին, պահանջվածի կեսն էր: Բայց նույնիսկ այդ դեպքում պետության անվտանգությունը երաշխավորած նախագահը հրաժարական տվեց:

Այս լուսանկարն այսօրվա է: Քիչ առաջ փողոցում այնքան մարդ կար, որքան 2018-ին երազեց, բայց չունեցավ Նիկոլ-մահաբերը...

Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության: Գնա՛, թող ապրենք..»։