Լրահոս
Իրավական
21:00
30.07.25
193

Մի քանի ժամով բերման ենթարկվածներ, կալանավայրում գլխապտույտներ և իշխանական հարձակումներ

Այսօր առավոտյան մի քանի ժամով բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» երեք երիտասարդ մասնակիցներ, իրենց խոսքով, «Ազատություն քաղբանտարկյալներին» գրառմամբ պաստառ կախելու համար, ոստիկանության մեկնաբանմամբ՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար: «Սրբազան պայքարի» մասնակիցներից Հրայր Սարկավագը երեկ երեկոյան ազատ է արձակվել: Ըստ փաստաբանի՝ խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ: