Լրահոս
Հասարակական
10:00
02.11.25
1 429

Փաշինյանի աջակիցը սպառնաց թքել լրագրողի վրա․ լարված իրավիճակ

Img default alt hy

Այսօր կրկին Հովհաննավանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամը։

Նա լրագրողի հետ խոսակցության ընթացքում դրսևորել է ագրեսիվ պահվածք և օգտագործել վիրավորական արտահայտություններ։ 

Իրավիճակը լարվեց՝ Հովանավանքի բակում։

Ռուստամը լրագրողին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ և սպառնալիքներ հնչեցրել։ 

«Մի օր ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ։ Էսօր հեռու ես մնում ինձնից, տականք»,- ասել է Փաշինյանի աջակիցը՝ լրագրողին:

Լրագրողը դիմեց ոստիկաններին՝ պահանջելով բերման ենթարկել քաղաքացու: Սակայն ոստիկանները չնկատելու տվեցին քաղաքացու վարքագիծն ու լրագրողներին խնդրեցին անցնել դարպասներից դուրս։