Լրահոս
Հասարակական
10:30
14.04.23
177

Մի եղեք մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ․ զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունը

Img default alt hy

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշեն անցկացրել են Քննչական կոմիտեի դիմաց։

«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ Պատկերացնու՞մ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի…

Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտե-ում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։

Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով….

Մենք այստեղ ենք գիշերել…
Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։