Լրահոս
Քաղաքական
15:37
10.04.23
111

Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազն ԱԺ կգնա

Գլխավոր դատախազը խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում օրենսդիրից կփորձի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալ: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է մարտի 31-ին փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանություն կատարելու՝ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար: 

Ըստ Քննչական կոմիտեի՝ Սահակյանը «անհիմն դիտողություն է արել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում պահված ինչ-որ առարկայով հարվածել նրա ձախ հոնքին։