Լրահոս
Արցախ
22:19
10.01.22
195

«Մեզ թվաց՝ արդեն ռմբակոծում են». Արցախում 3-4 տարեկան երեխաներին տարհանել են մանկապարտեզից

 

Ժամը 14-ն անց 30-ին Կարմիր Շուկայի ու Թաղավարտի բնակավայրերն են եղել ադրբեջանական զինուժի թիրախում: Այրվել է Թաղավարդի մանկապարտեզի մոտ կայանած մեքենան:

Մանկապարտեզի երեխաներին տարհանել են՝ ասելով, թե տիկնիկային ներկայացման են գնում, բայց կրակոցներն այնքան բաձր են եղել, որ երեխաներն ամեն ինչ հասկացել են: