Լրահոս
Քաղաքական
12:00
20.08.22
131

Մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության» հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում. իրանագետ

Img default alt hy

Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին տելեգրամ իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։

Սրա մասին են վկայում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, ՊՆ պաշտոնական «հաղորդագրությունները», որոնցում Վարդենիսն անվանվում է Բասարքեչար, Սիսիանը՝ Ղարաքիլսա, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների նման այլ բարբարոսական աղճատումներ։

Մինչդեռ Հայաստանի և քաղցկեղային գոյացություն Ադրբեջանի միջև ինչ-որ սահմանային անցակետերի մասին հայաստանյան օրինագծում նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ բռնազավթված Քարվաճառն է, բերված է բարբարոսական «Քելբաջար» ձևով։

Մեզանում ծաղրել և անարգել են «ոչմիթիզականությունը», մինչդեռ այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության» հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում»,- գրել նա։