Լրահոս
Սպորտ
12:12
05.01.23
125

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2022 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Img default alt hy

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ճանաչել է 2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինացին քվեարկության արդյունքում 275 միավոր է հավաքել և մեծ առավելությամբ գերազանցել երկրորդ տեղը զբաղեցրած իր ակումբակից Կիլիան Մբապեին (35 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 30 միավորով: Թոփ-5-ում ընդգրկվել են նաև «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (15) և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (5):

Հիշեցնենք՝ այս տարի Լիոնել Մեսսին Կատարում անցկացված աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր չեմպիոն: Մրցաշարի ընթացքում նա 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Աղբյուր  ArmSport.am