Լրահոս
Սպորտ
17:00
06.01.23
167

Մեսսիի հայտնի լուսանկարում աշխարհի գավաթը «կեղծ» է

Img default alt hy

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի լուսանկարում, որն ամենաշատ հավանումներն է ստացել Ինստագրամի պատմության մեջ, ձեռքում պահում է աշխարհի գավաթի կրկնօրինակը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է Goal.com-ը:

Իսպանական պարբերականի տեղեկություններով, այդ ժամանակ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները վերցրել էին աշխարհի գավաթը, որպեսզի կողմնակի անձինք ձեռք չտան դրան: Ըստ կանոնակարգի՝ գավաթին կարող են դիպչել միայն աշխարհի չեմպիոնները և նրանց հարազատները:

Աշխարհի գավաթի կրկնօրինակն արգենտինացի խաղացողներին տվել են երկրպագուները, որոնք այն Կատար էին բերել որպես թալիսման:

null