Լրահոս
Սպորտ
13:33
06.01.23
159

Մեսին ու Ռոնալդուն իրար դեմ կխաղան հունվարի 19-ին

Img default alt hy

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» և «Ալ Հիլյալ» ակումբների աստղերի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնեն հունվարի 19-ին Էր Ռիյադում։ Սպասվում է փարիզյան թիմի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի և «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայությունը, Sport.news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է AS-ը։

Սաուդյան թիմի գլխավոր մարզիչը կլինի արգենտինացի Մարսելո Գալյարդոն, որն անցած տարի արգենտինական «Ռիվեր Փլեյթից» հեռանալուց հետո դեռ ակումբ չունի։

Հունվարի 15-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կխաղա «Ռենի» հետ, այնուհետև կմեկնի Սաուդյան Արաբիա, իսկ երկրի առաջնությունում հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 29-ին «Ռեյմսի» դեմ։