Լրահոս
Հասարակական
21:28
26.05.25
366

Մերը մեռած ա, թաղած չի. 2-ամյա Տիգրանի հոգեհանգիստն է Մարմարիկ գյուղում

 

Ծանր մթնոլորտ է Մարմարիկում: Այսօր 2 տարեկան Տիգրանի հոգեհանգստի արարողությունն էր: Հարևան գյուղերից էլ էին գնացել վերջին հրաժեշտը տալու փոքրիկին, որի մարմինը ջրասուզակ-փրկարարները գտել են Մարմարիկ գետից մայիսի 24-ին՝ երեխայի անհետացումից 20 օր անց: Գետից դուրս բերելուց անմիջապես հետո քննիչները նախնական զննություն էին արել և Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերել: Ըստ Քննչական կոմիտեի՝ դեռ չի ավարտվել դիակի դատաբժշկական փորձաքննությունը: