Լրահոս
Հայաստան
17:58
10.01.22
2 458

Merry Christmas Zareh jan. Զարեհ Սինանյանը ինքն իրեն շնորհավորում է

Զարեհ Սինանյանը մոռացել է փոխել ֆեյսբուքյան էջը և ինքն իրեն շնորհավորել է Ամանորյա տոների կապակցությամբ

ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, շնորհավորել Սուրբ Ծնունդը՝ կից տեղադրելով լուսանկար։ 

Սակայն դրանով չի բավարարվել և մեկնաբանություն էլ է թողել լուսանկարի և գրառման ներքո։ Այս անգամ Սինանյանն  ինքն իրեն շնորհավորել է Ամանորի կապակցությամբ։