Լրահոս
Հասարակական
14:45
31.01.26
102

«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ջրվեժ-Մայակովսկի ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Է․ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին։

Ինչպես հայտնում է Shamshjyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ» և Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ենթակվել է վարչական պատասխանատվության։