Լրահոս
Քաղաքական
13:18
25.03.23
89

Մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ հիմա բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում. Սարգսյան

«Մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ գործող իշխանության վարած «դիվանագիտության» ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում»: Այսպիսի հայտարարություն է արել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսից հետո: 

Սարգսյանը մանրամասներ է պատմել իր կառավարման շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քայլերի մասին: