Լրահոս
Քաղաքական
21:16
11.04.23
100

«Մեր երկիրը հանձնվում է ժամում մեկ գյուղ արագությամբ». հանրահավաք՝ Ազատության հրապարակում

«Մեր երկիրը հանձնվում է «ժամում մեկ գյուղ» արագությամբ»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի հարթակից հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: Նրա խոսքով՝ Տեղ գյուղի վերջին զարգացումները սպասելի էին, քանի որ իրենց այցելության ժամանակ արդեն արձանագրել էին, որ զորքերն իջեցվել էին դիրքերից, այնտեղ տեղավորվել էին սահմանապահ զորքերը, որոնք չունեին սպառազինություն, բոլոր բարձունքները վերահսկվում էին թշնամու կողմից, իսկ ժողովրդին անգամ զենք չէին բաժանում, որպեսզի կազմակերպեին ինքնապաշտպանությունը: