Լրահոս
Միջազգային
14:00
20.10.24
205

Մեքսիկայով՝ Ամերիկա. մոտ 750 հազար մարդու արդեն դեպորտ են արել

Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունները ռեկորդ են սահմանել. այս տարի երկրից արտաքսել են առնվազն 742 հազար մարդու՝ անօրինական միգրանտների:

Մոտ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալ է այսօր ապրում Միացյալ Նահանգներում: Դոնալդ Թրամփը խոստացել է՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում, զանգվածաբար արտաքսել նրանց: «Կսկսենք մեկ միլիոն մարդու վտարելուց»,- որոշել է Թրամփը: