Լրահոս
Հասարակական
23:48
29.10.24
381

Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Img default alt hy

Հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Յուրի Խ.-ի վարած «Honda» մակնիշի և 63-ամյա Նորիկ Ս.-ի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «ՎԱԶ»-ը գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Honda»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Մ. Ղ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: