Լրահոս
Հասարակական
23:50
16.10.24
680

Մեքենան վրաերթի է ենթարկել անցումով անցնող հետիոտնին. մեքենայում գտնվողները եղել են ոչ սթափ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացիներ ասում էին, որ վարորդներն իրենք են եղել։ 


Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանը։

Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։