Լրահոս
Միջազգային
16:18
08.04.23
89

Մեքենան մխրճվել է լողափում հանգստացող մարդկանց մեջ. ահաբեկչություն՝ Իսրայելում

1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել, երբ մեքենան մխրճվել է Թել Ավիվի լողափերից մեկում հավաքված մարդկանց մեջ: Զոհվածը 30-ամյա իտալացի զբոսաշրջիկ է: Հանցագործին ոստիկանները գնդակահարել են:

Միջադեպից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել պահեստային սահմանապահ բոլոր ստորաբաժանումները, իսկ պաշտպանության ուժերին խնդրել է լրացուցիչ ուժեր պատրաստել ահաբեկչությանը հակազդելու համար: