Լրահոս
Հասարակական
23:00
03.01.23
273

Մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բագրատ Դ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բագրատ Դ․-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Նորիկ Հ․-ն և 35-ամյա Արմինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։