Լրահոս
Հասարակական
10:20
27.10.24
595

Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ են

Img default alt hy

Հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: