Լրահոս
Արցախ
23:21
09.02.22
452

Մեքենան բախվել է ՌԴ խաղաղապահների ՀՄՄ զրահատեխնիկային (լուսանկարներ)

Img default alt hy

Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Արցախի ԱԻՆ-ը։

ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։