Լրահոս
Միջազգային
21:54
10.01.22
114

«Մենք տեսնում էինք՝ ինչպես են այրում, շատ վախենալու էր». ղազախական արյունահեղության վկաները

Ղազախստանում այսօր սգո օր է: Արյունալի բախումներից հետո երկիրը փորձում է ուշքի գալ: Անկարգություններից տուժած շրջաններից մինչև այսօր նոր դիեր են հայտնաբերվում:

Երկու բարձրաստիճան պաշտոնյայի՝ սպանված լինելու մասին հայտնելուց բացի, Ղազախստանի առողջապահության նախարարությունը երեկ 164 զոհի մասին էր գրել: Հետո այդ հայտարարությունը ջնջվեց: