Լրահոս
Քաղաքական
18:15
31.10.24
251

«Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի. Գեղամյան

Img default alt hy

««Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին»,- նման կարծիք է հայտնել պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը:

«Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք լինելու` գաղթի ճանապարհին:

Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը էս փուլը մինչև վերջ իրականացնելու է, դրանում կասկած չունենաք: «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի»,- գրլ է Վ.Գեղամյանը։