Լրահոս
Քաղաքական
12:01
28.05.25
244

Մենք պատմության փառահեղ էջեր ենք ունեցել. պետք է հիշենք, արժևորենք ու երբեք չուրանանք. Արմեն Չարչյան

Img default alt hy

Բժիշկ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը գրել է.

«1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:

Սարդարապատի հաղթանակն անջնջելի հետք թողեց մեր ճակատագրի վրա։

Հայը փաստացի փրկվեց թուրքական ցեղասպանությունից ու նվաճումից, և դրվեց հայկական պետականության վերականգնման հիմքը:

Մենք պատմության փառահեղ էջեր ենք ունեցել։ Պետք է հիշենք, արժևորենք ու երբեք չուրանանք։

Եվ ուրեմն՝

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից...»։