Լրահոս
Սպորտ
20:00
16.04.23
181

Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք․ Անչելոտի

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 29-րդ տուրի խաղում «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).

«Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք: Առաջին խաղակեսում գոլ խփելու հարցում հաջողության մի փոքր պակաս կար, բայց թիմը շատ լավ խաղաց ու ամենադժվար իրավիճակում գոլ խփեց:

Մենք եռանդ ու ճիշտ վերաբերմունք ցույց տվեցինք մի խաղում, որը կարող էր ինչ-որ չափով ծուղակ լինել։ Նաչոն, Սեբալյոսը և Ասենսիոն թիմին լրացուցիչ առավելություն են տալիս:

Թիմը ֆիզիկապես լավ է պատրաստված, ինչը երևում է Բենզեմայից, ով պատրաստ կլինի երեքշաբթի օրը կայանալիք հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Հաղորդում է ArmSport. am-ը։