Լրահոս
Հասարակական
14:30
19.02.22
196

Մենք ծնկել ենք, բայց հայկական հարցը վերջացած չէ․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն «Oragir.news»-ի հետ զրույցում խոսել է 2021թ․ հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրի, այդ թեմայի շուրջ իրենց խմբակցության առաջադրած օրենքի նախագծի և Լուկաշենկոյի արած հայտարարության մասին։ 

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրին՝ Վարդանյանն ասել է, որ պետությունները և ազգերը, որոնք չեն ընդունում այս տարածաշրջանում մեր ապրելու իրավունքը, պատրաստվում են վերջնականապես լուծել այդ հարցը, ինչպես դա արել են 100 տարի առաջ կամ այս ամբողջ ընթացքում։

Վարդանյանն ասել է նաև, որ խորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է ցույց տալ իշխանության իրական նպատակները, ցույց տալ, որ առանց միտումի անհնար է 50 սխալ իրար հետևից անել։

Նա նշել է, որ եթե իշխանությունը միտում չունենա, նրանց ոչ ոք չի կարող ստիպել արդարացնել այն, ինչ կորցրել են և անվանել ադրբեջանական տարածք։ 

Վարդանյանը, անդրադարձ կատարելով Լուկաշենկոյի «Միութենական պետություն» ստեղծելու մասին հայտարարությանը, ասել է․ 

«Խոսելու այդպիսի ոճը չի կարող ընդունելի լինել արժանապատվություն ունեցող մարդու համար։ Մեր արժանապատվությունը ոտնահարված և փշրված է, բայց դրա փշուրները գենե մի քանի հարյուր հազար մարդու մոտ դեռ կան, և դա չի կարող ընդունելի լինել»,- նշել է պատգամավորը։