Լրահոս
Քաղաքական
11:07
18.04.22
311

Մենք ծայրահեղական չենք, պարզապես երկրի վիճակն է ծայրահեղ. Պատերազմի մասնակիցներ

Img default alt hy

Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը ազդակ դարձավ, որ մենք հասկանանա, որ պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե ֆեյսբուքով պայքարել: Այս մասին Ազատության հրապարակում ասել է 44-օրյա պատերազմի մասնակիցը, ով հացադուլ է հայտարարել:

Ինչպես արդեն նշել էինք, պատերազմի երկու մասնակիցներ անժամկետ հացադուլ են սկսել և միացել Ազատության հրապարակում ակցիաներ իրականացնող մարդկանց:

«Մենք ծայրահեղական չենք, պարզապես իրավիճակն է ծայրահեղ, մեր մտահոգությունը մեր սրենդի անհոգությունն է, մեր նպատակն է մեր սերնդի ներկայացուցիչները դուրս գան էդ անհոգության վիճակից»,-ասել են նրանք: