Լրահոս
Հայաստան
17:33
11.01.22
2 327

Մեկ զինծառայող վիրավոր է․ կրակոցներ՝ Վերին Շորժայի հատվածում

Img default alt hy

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ 

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ 

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։