Լրահոս
Իրավական
12:10
04.01.23
110

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 36 դեպք

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: