Լրահոս
Քաղաքական
19:36
03.02.25
189

Մեղրիի աղմուկի պատճառները. «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին տալու հիմքեր է ստեղծում Փաշինյանը

 

Տավուշում սպասվելիք սահմանազատմանն ընդառաջ որոշ տեղերում տոտալ ապատեղեկատվություն, որոշ տեղերում տեղեկատվության բլոկադա է՝ ըստ ընդդիմության: Իշխանության ընդդիմախոսների կարծիքով՝ հերթական փոթորկից առաջ իշխանությունը մասշտաբային տեղեկատվական գրոհի է պատրաստվում: Դրա համար հատկապես կիրառվում է արդեն փորձված մեթոդը՝ հանձնել և մեղադրել նախկիններին: Փաշինյանի զիջողական քաղաքականության նոր վտանգների մասին զգուշացնում է խորհրդարանական ընդդիմությունը: